Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Խառնված» խաղաքարտեր

«Խառնված» խաղաքարտեր
16.04.2013 | 02:08

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, թե՛ նախագահական ընտրություններում, թե՛ հետընտրական զարգացումների ընթացքում «հարկավորների» կողմից անվերջ փորձ է արվել Անդրիաս Ղուկասյանից կերտել բրենդ, ինչը չի հաջողվել: Չնայած Անդրիասը, ըստ մեր աղբյուրների, շատ մոտ էր դրան. Բաղրամյան փողոցում նստացույցի կազմակերպման, դրա հաջողության, ապա ձերբակալվելու դեպքում, նրա ակտիվիստները շատ բուռն տեմպերով, հիմա էլ` ինաուգուրացիայից հետո, պայքարելու էին Անդրիասի իրավունքների ոտնահարման դեմ` պայքարի ոգին վառ պահելով մինչև Երևանի ավագանու ընտրություններին հաջորդող հետընտրական զարգացումներ:
Շատ մեծ է եղել այս սցենարի և մոդերատորների հիասթափությունը, որ որևէ մեկը, էլ առավել Անդրիասը, չի ձերբակալվել, այլ, բերման ենթարկվելուց «վայրկյաններ» անց, «Զորավար» Վլադիմիր Գասպարյանը, ով աղոթելու լուրջ գործով էր զբաղված ու «հոգևոր մաքրումի» էր տանում հայոց բազմաչարչար քաղաքական դաշտը (անելով մի բան, որն այդպես էլ լավ չհասկացվեց հայոց մեջ. նա վիբրացիա էր փոխում, ու հենց այդ վիբրացիան էր, որ «օգնում» էր Անդրիասի ու նրա հայրիկների պրոյեկտների տապալմանը), և ուրեմն, Վովա Գասպարյանն ասել էր` բաց թողեք, թող գնա Անդրիասը:
Չնայած նաև պնդում են, թե Անդրիասը նույնպես հոգնել է այս պայքարից, ու չեն բացառում, որ ինչ-որ մի պահից սկսած, եթե «Զորավարը» հանկարծ հոգնի վիբրացիա փոխելուց, Անդրիասը կդիմի որևէ դեսպանատուն` քաղաքական ապաստան խնդրելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ